Փաշինյանի թիկնապահի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով կա ձերբակալված անձ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ն հիշեցնում է, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, պայթուցիկ սարք էր նետել Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ, որի պատճառով տեղի էր ունեցել պայթյուն:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, պայթուցիկ սարք են նետել Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի տան ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին