Օթթո Լուխթերհանդթ. 2018 թ ՀՀ-ում կատարվածը հեղափոխություն չէր այն պատճառով, թե ինչպես այդ իրադարձությունն իրականացավ
«Հայաստանի Սահմանադրությունը անկախությունից հետո շատ հախուռն, փոթորկային զարգացում է ունեցել»,- «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և «Լույս» հիմնադրամի համատեղ կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ․ արդյո՞ք կա անհրաժեշտություն» քննարկմանն ասաց իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետ, դր. պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը:
Նա իր զեկույցում ուրվացծեց կարևորագույն սահմանադրաքաղաքական զարգացումները ՀՀ-ում 1995 թվականից սկսած, նկարագրեց 1995, 2005, 2015 թթ. ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կառավարման համակարգերը, ցույց տվեց այն խնդիրները, որոնք ունեին Սահմանադրական համապատասխան դրույթները:
Օթթո Լուխթերհանդթն ընդգծեց, որ որպես իրավաբան ասում է՝ Հայաստանում 2018 թվականի տեղի ունեցածը հեղափոխություն չէր. «Հեղափոխություն չէր այն պատճառով, թե ինչպես այդ իրադարձությունն իրականացավ: Հիմնականում այդ ամենը տեղի ունեցավ 2015 թ. ուժի մեջ մտած Սահմանադրության շրջանակներում և դրա հիման վրա:
Եթե որևէ գրված Սահմանադրության շրջանակներում և հիման վրա նմանատիպ որևէ բան է կատարվում, ապա չի կարելի լրջորեն այս իմաստով հեղափոխության մասին խոսել:
Իհարկե, ոչ բոլորն են կիսում իմ այդ կարծիքը: Բայց, ամեն դեպքում, դա իմ կարծիքն է, նաև որպես մասնագետի, ով գրեթե 50 տարի զբաղում է Սահմանադրությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Գոյություն ունեցող խնդիրները կարող են լուծվել գործող մոդելի շրջանակներում. Սահմանադրական իրավունքի մասնագետ
- Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ազգերի ինքնորոշման իրավունք. Օթթո Լուխթերհանդթ
- Սերժ Սարգսյանը պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով