Ադրբեջանցի գերիներին վերադարձնելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են զինդատախազություն
Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ, դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Տարոն Սահակյանին Բաքվում խոշտանգելով սպանել են
- Մուրադովը Բաքվից Երևան է բերել ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին