«Ազգակործան դավաճան». Ֆեյսբուքյան ֆլեշմոբ
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում ֆլեշմոբ է։ Հաարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ, քաղաքացիներ ֆեյբուqյան իրենց էջերում հրապարակում են «Ազգակործան դավաճան» գրառումը։
Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» էր որակել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անցած տարվա նոյեմբերին։
Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ֆեյսբուք իր էջում պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այդ օրվա գրառմանը, գրել էր.
«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ.
Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս օգտագործում է «կապիտուլյանտ» որակումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին