Կրակե՛ք
Օրերս (նոյեմբերի 15-ին) գլխավոր դատախազությունը վերջապես քրեական գործ հարուցեց ՀՀ սահմանին ադրբեջանական հարձակման ու ՀՀ տարածք ներթափանցման հետ կապված (նոյեմբերի 14)։ Բայց «Քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները»։
Գործում ներառել են ժամկետային զինծառայողներին, բայց չկան հիմնական ինստիտուտները՝ նրանք, ում հիմնական գործառույթն է պահպանել ՀՀ սահմանները ու ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Իմ համեստ պնդմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, որ ներկայացնում է ՀՀ պետական շահերը, պիտի գործ հարուցեր առնվազն ՀՀ ԱԱԾ դեմ, որի գործառույթներից է հենց վերը թվարկածս։
Թշնամական ադրբեջանական զու-ն նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ին մոտ, ուրախացած իր՝ 14-ի հաջողությունից, նորից հարձակում կազմակերպեց։
Պատրա՞ստ էր արդյոք ՀՀ զու-ն՝ ոչ։
Դասեր քաղե՞լ էր ՀՀ զու-ն՝ ոչ։
Արդյունքում՝ ադրբեջանական զորքերը նորից խորանում են ՀՀ պետության մեջ, նորից գրավում են դիրքեր, հողեր։ Ավելին՝ գերեվարում են զինծառայողի (պաշտոնապես՝ 12)։ Ավելին՝ անհայտ կորած են (ու՞ր կորան) 24, ու սպանված, ըստ պաշտոնականի՝ 1 զինծառայող։ Թեև՝ փաշինյանական ՀԺ-ն ավելի վաղ շատ ավելի մեծ թիվ էր հայտնել։
Ու հիմա նոր «պաշտպանության» նոր նախարարը հայտնում է, թե՝ նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է, տվյալներ է հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ»:
Ինտենսիվ։
Զավեշտ։
Այս հանդիպումը այն բանից հետո է անմիջապես, երբ Մուրադովը արդեն Բաքվից ինքնաթիռով բերել է «ադրբեջանական սադրանքի արդյունքում» մահացած զինվորի դին...
Մահացած զինվորին ինչո՞ւ են մինչև Բաքու տարել, հարց չկա՞։
Ես հարցնում եմ՝ ինչու են ՀՀ տարածքում սպանված զինվորի դին տարել Բաքու։
Չի կարող նման բան պատահել։ Այդ ինչքան անօգնական են մնացել հայկական զորախմբերը, որ ադրբեջանական զու-ն հասցրել է ոչ միայն գերիների տեղափոխում իրականացնել, այլև՝ զոհվածի։
Ակնհայտ է՝ ներսից օգնություն չի հասել։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ գերիների հարցը պիտի քննել՝ ռազմական գործեր հարուցել։ Գիտե՞ր, որ Բաքուն սպանված զինծառայողի է ուղարկում։ Անկասկած։
Ու մենք էլ գիտենք Բաքվի ձեռքը՝ եթե հրապարակվի դատաքնչական եզրակացություն, ես համոզված եմ՝ զինծառայողը մահացել է հենց Բաքվում, ոչ թե՝ ՀՀ-ում ու տարվել Բաքու։
Ու ուզում եմ դիմել. այ զինվորներ ջան
Եթե կրակելու հրաման չկա. ԿՐԱԿԵՔ երբ թուրք-ադրբեջանցին գալիս է ձեզ վրա։
Մեկ է՝ ինքը ձեզ սպանելու է գալիս։ Կամ՝ գերի տանելու, տանջամահ անելու։
Մեկ է՝ սպանելու է ձեզ ու Հայրենի հողը էլի գրավի։ Մեկ է՝ փաշինյանական իշխանությունները հրաժարվելու են գերիներից՝ ռազմական գործեր են հարուցելու, մեկ է՝ չկրակողը պետական դավաճան է...։
Այս իշխանությունը հրաժարվել է ողջ, մեռած ու գերի զինծառայողներից ու
բոլորիցս։
ԿՐԱԿԵՔ։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին