«Հրապարակ». Արթուր Վանեցյանը տևական ժամանակ է՝ հարցուպատասխանին չի մասնակցում, ինչը նյարդայնացնում է Փաշինյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության հետ հարցուպատասխանին երեկ ընդդիմությունից մասնակցում էր միայն «Պատիվ ունեմ» խմբակցության մի մասը, որը որոշել էր գալ և հարցերով նեղել Նիկոլ Փաշինյանին: Բայց ամբողջ կազմով չէր ներկայացել, ընդամենը 4 հոգի էին ներկա՝ Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանն ու Աննա Մկրտչյանը: Այն էլ կեսից, երբ վեճ առաջացավ Մամիջանյանի և ՔՊ-ականների միջև, ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ապա նա տևական ժամանակ է՝ հարցուպատասխանին չի մասնակցում, ինչը, մեզ հասած լուրերով, նյարդայնացնում է Փաշինյանին։ Վանեցյանն էլ, իմանալով այդ մասին, հավանաբար, որոշել է շարունակել բոյկոտը` հարցուպատասխանին չգալով, որ չառերեսվի իր նախկին ղեկավարի, այսօրվա ախոյանի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան