77 մլն դրամ հատկացվեց 478 ուսուցիչների երեք ամսվա հավելավճարների համար
«Ներկայացված նախագծով նախատեսվում է պետական բյուջեից վերաբաշխում անել՝ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար»,-զեկուցելով հերթական հարցը՝ գործադիրի նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը
Նրա խոսքով՝ դրա համար 77 մլն դրամ կտամադրվի կամավոր ատեստավորված 478 ուսուցիչների հավելավճարների համար:
Դումանյանը տեղեկացրեց, որ 254 մլն դրամ էլ կտրամադրվի Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների վերանորոգման և գույքի ձեռքբերման համար:
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ գերատեսչությունն աշխատանքներ է իրականացվում հաջորդ տարվա ատեստավորման գործընթացը կազմակերպելու համար՝ բարելավելով բոլոր այն խնդիրները, որոնք այս տարի նկատվել էին:
Դումանյանը հայտնեց, որ հաջորդ տարի ատեստավորման գործընթացին կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:
«Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքով կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեում մենք այդ նպատակի համար նախատեսել ենք 1.3 մլրդ դրամ»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ճանապարհի 5 կմ-ն ամբողջովին պատրաստ է, բայց նկատի ունեմ ոչ թե ասֆալտապատումը, այլ՝ հիմքը. Գնել Սանոսյան
- Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի կողմից արված երեք առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր 7 մլն դրամի մեկ անձից գնման հերթական որոշումը կկայացնի՝ անհետաձգելի համարելով դատարանի վերանորոգումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան