Մուրադովը Բաքվից Երևան է բերել ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը
Նոյեմբերի 17-ին ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈւ զինծառայող՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
Հարակից հրապարակումներ`
- Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին. ՊՆ
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան