Միջուկային համաձայնությունից հետո առաջին անգամ Եվրոպական խորհրդարանի նախագահը մեկնել է Իրան
«Միջուկային համաձայնությունից հետո առաջին անգամ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը մեկնել է Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Թեհրանում հանդիպում կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած միջուկային համաձայնությունից հետո Իրան-ԵՄ հարաբերությունները նոր որակ են ստանում. Հոկտեմբերին ԵՄ հաստատեց Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը: