Սերգեյ Լավրովն ու Անն Լինդը Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում կհանդիպի Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի հետ, որը 2021 թվականին երկրորդ անգամ աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ։
Ինչպես հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում, այցի ընթացքում անդրադարձ կկատարվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ի աջակցության շրջանակում, ինչպես նաև Ժնևի քննարկումներում կազմակերպության միջնորդությանը՝ անվտանգության և Կովկասում կայունության տեսանկյունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին