Չավուշօղլուն՝ Մակրոնին․ Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերման մասին խոսելը Ֆրանսիայի գործը չէ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Բահրեյնի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է հետ քաշեն իրենց զորքերը Լիբիայից։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Մեր պայմանագիրը Լիբիայի օրինական կառավարության հետ է։ Դրա դեմ խոսք ասելը Ֆրանսիայի գործը չէ։ Դա անարգանք է Թուրքիայի և Լիբիայի ինքնիշխանության նկատմամբ»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Նա նաև հավելել է, որ չնայած Ֆրանսիան շատ է սիրում այդպիսի բաներ անել՝ Թուրքիայի համար որևէ կարևորություն չունի, թե ինչ են ասում երրորդ երկրները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին