
Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի կողմից արված երեք առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյան
«2021թ. մայիսից ի վեր Հայստանի և Ադրբեջանի սահամանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ ԱԺ-ում իր հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով:
«Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկություններն մեզ համար ընդունելի են»,-հայտնեց Փաշինյանը և Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ պաշտպանության նախարարի հետ ճշգրտել մանրամասները և փորձել սկսել գործընթացը ՌԴ արած առաջարկների շրջանակներում և դրանց հիման վրա: