«Փաստինֆո». Տարոն Սահակյանին Բաքվում խոշտանգելով սպանել են
Տարոն Սահակյանը ծնունդով Տավուշի մարզից է՝ Ոսկեպարից, ավելի ուշ տեղափոխվել են ու ապրել ԿՈղբ գյուղում։
Հայրը զինվորական է, Տարոնը տան երկրորդ զավակն է։ Աշխատել է իրավապահ համակարգում, ապա` տեղափոխվել ՌԴ։ Վերադարձել էր հայրենիք ու մի քանի ամիս առաջ Ջերմուկում որպես սպա ընդունվել աշխատանքի։
Տարոնն ամուսնացած է, ունի մեկ որդի, վերջին շրջանում տեղափոխվել ու բնակվելում էր Ջերմուկում։
«Փաստինֆո»-ին Տարոն Սահակյանի հարազատները պատմել են` գիտեին, որ Տարոնը գերության մեջ է, բայց այսօր վաղ առավոտյան Սահակյանները տեղեկացել են, որ Տարոնին զոհված են տեղափոխել հայրենիք։
Նրա աճյունն էր երեկ Մուրադովը ինքնաթիռով տեղափոխել Երևան: Հարզատները նրա՝ Բաքվում հայտնվելու մասին մանրամասներ չգիտեն, բայց տեղյակ են, որ գերեվարել ու սպանել են թշնամիները։
«Մեզ հասած տվյալներով, մեր կողմը ադրբեջանցիներին գերի է վերցրել։ Հրաման են տվել ադրբեջանցի գերիներին հետ տանեն ու տղաները հետ են տարել՝ իրենք են գերի ընկել։ Մեր տվյալներով Տարոնի աճյունը ահավոր խոշտանգված վիճակում է։ Չգիտեմ որ մի ոչխարի հրամանով է, որ ադրբեջանցի գերիներին հետ են ուղարկել ու այդ տղաները գերի ընկել։ Մեզ հասած տվյալներով նրան դաժան ձևով են սպանել, անգամ ծեծելով։ Տեսել եմ լուսանկարն ու մինչև հիմա ուշքի չեմ գալիս»,- ասել է Կողբի բնակիչ Արսեն Աղաբաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մուրադովը Բաքվից Երևան է բերել ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը
- Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին. ՊՆ
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան