«Կասպերսկի». Խարդախները դարկնետում պատվաստվածի եվրոպական սերտիֆիկատներ են առաջարկում միջինը 300 դոլարով
«Կասպերսկի» ընկերությունն ուսումնասիրել է մի քանի ստվերային հարթակներ և հայտնաբերել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների էլեկտրոնային սերտիֆիկատների վաճառքի առաջարկներ. փաստաթուղթը հայտարարություններում առաջարկվում է գնել միջին հաշվով 300 ԱՄՆ դոլարով։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, ընկերության փորձագետների տվյալներով՝ խարդախները վստահեցնում են, որ գնման դեպքում հաճախորդի տվյալները մուտքագրվում են բազա և նրան տրվում է եզակի QR-կոդ: Գնորդը կարող է ընտրել պատվաստման երկիրը և պատվաստանյութն արտադրողին՝ AstraZeneca, Pfizer, Johnson&Johnson կամ Moderna: Բուն սերտիֆիկատը, իբր, տրվում է Արևելյան Եվրոպայի երկրներից մեկում։
Փորձագետները ենթադրում են, որ տվյալ հայտարարությունների հիմնական նպատակն օգտատերերից գումար կորզելն է։
Սերտիֆիկատը խոստանում են ուղարկել էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափով ՝ QR կոդով և բոլոր տվյալներով։ Վաճառողները վստահեցնում են, որ փաստաթղթի իսկությունը կարելի է ստուգել պաշտոնական հավելվածների միջոցով, ինչպիսիք են CovPass-ը, CovidCheck-ը, Corona Warn-ը։ Որոշ դեպքերում նշված է, որ վճարումը ընդունվում է ցանկացած կրիպտոարժույթով։ Հանդիպում են ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսերեն հայտարարություններ:
«Չարագործներն արդեն վաղուց փորձում են տարբեր միջոցներով գումար վաստակել՝ համավարակի, սահմանափակումների և պատվաստումների թեման օգտագործելով։ Դեռևս այս տարվա մարտին մենք տեսել ենք COVID-19-ի արտասահմանյան պատվաստանյութերի վաճառքի հայտարարություններ: Ավելի ուշ այդ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն նվազեց։ Այժմ չարագործները փորձում են օգուտ քաղել աշխարհում ավելի ազատ տեղաշարժվելու մարդկանց ցանկությունից, չէ որ որոշ երկրներում մուտքի սահմանափակումներ են մտցվել նրանց համար, ովքեր համապատասխան փաստաթղթեր չունեն։ Ինչևէ, մենք թախանձագին խորհուրդ ենք տալիս ստվերային հարթակներից որևէ ապրանք ձեռք չբերել։ Ամենայն հավանականությամբ, նման հայտարարությունները սովորական խարդախություն են, որի նպատակը մարդկանցից գումար կորզելն է»,- պարզաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Trickbot տրոյացին դարձել է ընկերությունների բազմաֆունկցիոնալ սպառնալիքը
- «Կասպերսկի». Ինչպես երեխաներին զերծ պահել թվային աշխարհի սպառնալիքներից
- «Կասպերսկի». Ինչու է պետք անցնել կիբեռանվտանգությունից կիբեռիմունիտետ ճանապարհը
- «Կասպերսկի». Windows-ի անհապաղ թարմացումը փակում է չորս վտանգավոր խոցելիություն
- «Կասպերսկի»-ն և ՄԻՊ-ը Երևանում անցկացրել են երեխաների կիբեռանվտանգության թեմայով երկրորդ սեմինարը
- «Կասպերսկի» ընկերությունը հրապարակել է թափանցիկության մասին իր առաջին հաշվետվությունը
- Կասպերսկի. Հայաստանն աշխարհում 17-րդն է վեբ-գրոհների ենթարկվածների մասնաբաժնով
- «Կասպերսկի». Հայաստանում կրիպտոմայներների գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն նվազել է
- «Կասպերսկի». Ծածկագրող-շորթող ծրագրերի հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ թուլացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան