Թուրքական հինգաստղանի հյուրանոցում 73 զբոսաշրջիկ է թունավորվել
Ավելի քան 70 զբոսաշրջիկներ թունավորվել են թուրքական Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հինգաստղանի հյուրանոցում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Կորու» հյուրանոցում ընթրիքից 60 ուսանող-հանգստացողներ իրենց վատ են զգացել, բողոքել են որովայնի ցավից, փորլուծությունից և փսխումից։ Առավոտյան դեպքերի թիվն ավելացել է՝ հասնելով 73-ի։
Աղբյուրը չի նշում նրանց թվում ՌԴ քաղաքացիներ կան, թե ոչ։
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, բժիշկները նրանց մոտ սննդային թունավորում են ախտորոշել։ Մեկ օր անց մի քանի հիվանդ դուրս են գրվել, մնացածները դեռ շարունակում են բուժումը։
Նահանգի գյուղատնտեսության վարչությունը հյուրանոցից վերցրել է սննդի և ջրի նմուշներ, սակայն փորձաքննության արդյունքները դեռևս անհայտ են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան