Լինելու են ամենագնացներ, որոնք կարողանալու են խցանումների ժամանակ օգնել վարորդներին.Անդրանիկ Փիլոյան
«Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի հետ կապված ասեմ, որ մենք այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են նշված գյուղերի կարիքները»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
Նրա խոսքով՝ Շուռնուխ գյուղում արդեն մեկ տարի է կա տաքացման կետ և ԱԻՆ աշխատակիցները գտնվում են այնտեղ, աջակցում գյուղի բնակչությանը:
«Բացի դրանից, նախորդ օրը Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի հատվածում տեղադրել ենք մեկ տաքացման կետ՝ Աղավնոյի հատվածում»,-տեղեկացրեց Փիլոյանը:
Նրա խոսքով՝ մեկ տաքացման կետ էլ կա Վերին Խոտանան գյուղի հատվածում, և նախատեսվում է ևս մեկ նման կետ էլ Տաթևից Կապան գնացող մայրուղու հատվածում տեղադրել:
«Այսինքն՝ երեք տաքացման կետ ենք ունենալու: Տաքացման կետերում լինելու են առաջին օգնության, բուժօգնության անհրաժեշտության միջոցներ»,-հայտնեց Փիլոյանը։
Ըստ նախարարի՝ լինելու են նաև ամենագնացներ, որոնք կարողանալու են խցանումների ժամանակ օգնել վարորդներին։
«Այս պահին էլ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ համայնքների հատվածում մեքենաներն աշխատում են և մարդկանց օգնություն են ցուցաբերում: Ձյան պայմանների համար ունենք ամենագնացներ, որոնք 2 օրվա ընթացքում տեղափոխելու ենք այդ հատված»,-ասաց ԱԻՆ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Երևի պատերա՞զմ վերսկսենք. Վահան Քերոբյան
- Մայր Աթոռին շատ մանրամասն հիմնավորումներ ենք ներկայացրել, թե ինչպես կփոխվի տնտեսության կառուցվածքը. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան