Միայն միասին կարող ենք խափանել այս հայակործան ծրագիրը․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը գրում է․
«Դու արթուն հայ ես
• Անհանգստացած ես ստեղծած իրավիճակով…
• հիշում ես քո նախնիներին ցեղասպանած թուրքի դաժանությունը և խորամանկությունը…
• թուրքի սուտ խոստումներին չե՞ս հավատում…
• հիշողությունդ լարում ես ու չես հիշում, որ թուրք-ադրբեջանական երկրի որևէ ղեկավարից լսել ես իրենց պատկերացրած պետության տարածքում գտնվող որևէ բնակավայր համարեն հայկական…
• առանց հիշողությունդ լարելու տեսնում ես, որ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տիրապետման տակ գտնվող բնակավայրերը ադրբեջանական է համարում…
• հիշում ես, որ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն թուղթը քեզ ներկայացվում էր, որպես պատերազմը կանգնեցնելու և զոհերը դադարեցնելու միակ միջոց…
• հիշում ես, որ կապիտուլացիոն թղթում չգրված տարածքներն ու բնակավայրերը Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի հրամանով հանձնվել է ադրբեջանցուն…
• զգում ես, որ հերոսություն ցուցաբերած զինվորականի կերպարը պետական մակարդակով չի խրախուսում…
• զգում ես, որ դիրքում կանգնած զինվորի թիկունքին իշխանությունը կանգնած չէ…
• տեսնում ես, որ կապիտուլացիոն թուղթը մեզ չօգնեց, և կրկին զոհեր ու գերիներ ունեցանք…
• զգում ես, որ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հերթական 2-րդ փրկության օպերացիան է բեմականացնում…
• հիշում ես Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի հիմար կկվին…
• քեզ խաբված ու նվաստացված ես զգում…
• մեջդ ցանկություն է առաջացել խանգարել այս հայակործան ծրագրին…
Ուրեմն դու արթուն հայ ես
Զարթնիր ու արթնացրու ընկերոջդ:
Միայն միասին կարող ենք խափանել այս հայակործան ծրագիրը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան