Գերմանիայում չպատվաստվածները հնարավոր է զրկվեն տաք ալկոհոլային ըմպելիքներից
Գերմանիայի իշխանությունները որոշել են խստացնել հակավարակային միջոցառումներն այն բնակիչների նկատմամբ, որոնք չունեն պատվաստման վկայական։ Նրանց չեն թույլատրի մուտք գործել բարեր, ռեստորաններ և Սուրբ Ծննդյան շուկաներ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Պատճառը կորոնավիրուսով վարակվածների թվի աճն է։ Երկրում վարակվածության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։
Եթե նախկինում քաղաքացիները կարող էին այցելել սննդի օբյեկտներ, մշակութային և ժամանցի հաստատություններ բացասական ՊՇՌ թեստով, ապա այժմ մուտքի մոտ նրանցից կպահանջվի ներկայացնել պատվաստման վկայական։
Առանց վկայականի շատ քաղաքներ, այդ թվում՝ Բեռլինը, չեն թույլատրի մուտք գործել նույնիսկ Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, որոնք հայտնի են իրենց տաք ալկոհոլային ըմպելիքներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան