Ճանապարհի 5 կմ-ն ամբողջովին պատրաստ է, բայց նկատի ունեմ ոչ թե ասֆալտապատումը, այլ՝ հիմքը. Գնել Սանոսյան
«Փաստացի ունենք 7 ճանապարհ, որոնց մասին խոսվում է, որից Տաթև-Աղվանի ճանապարհը արդեն կառուցված է»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի կտրված գյուղերի ճանապարհների մասին պարզաբանում ներկայացնելու հորդորին:
Նախարարը նկատեց, որ այդ հատվածում նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, որի երրորդ շերտը նախատեսված է իրականացնել գարնանը:
«Մնացած 6 հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9.5 կիլոմետր է, որից 3.5-4 կմ-ն արդեն ամբողջովին հողային աշխատանքներն կատարվել են, մյուսներում շարունակվում են բարեկարգման աշխատանքները, որպեսզի անանցելիության խնդիրը լուծվի»,-ասաց Սանոսյանը:
Նրա խոսքով՝ Տանձավեր-Շուռնուխ 13 կիլոմետրանող ճանապարհի մի մասը լրիվ նոր է կառուցվում և այնտեղ որոշակի դժվարություններ կան, քանի որ անտառային հատված կա, բայց աշխատանքներն շարունակկվում են:
«Ես ուզում եմ նշել, որ նույն Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի՝ Խոտ-Որոտան-Շուտնուխ ճանապարհն է, որը գործում է, նորմալ է և մեր հայրենակիցները կարող են երթևեկել, մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավանը»,-ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Ըստ Սանոսյանի ներկայացման՝ Որոտան-Խոտ ճանապարհի 5 կմ-ն ամբողջովին պատրաստ է, բայց նկատի ունի ոչ թե ասֆալտապատումն, այլ հիմքը և մյուս 5 կիլոմետրի վրա բարեկարգման, խճապատման աշխատանքներ են տավում:
«Կա նաև Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ-Ճակատեն ճանապարահատվածները: Սկսցվել է Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները և երեկվանից սկսվել է խճապատումը, որոշակի թեքություններ կան, բայց դրան զուգահեռ կկառուցվի Կապան-Ճակատեն նոր ճանապարհը»,-տեղեկացրեց նախարարը և հավելեց, որ վերջինը կանցնի ներկայում առկա և Ադրբեջանին հանձնված ճանապարհին զուգահեռ:
Նա հայտնեց, որ շարունակվում է նաև Տաթև-Լծեն 19.9 կմ ճանապարհների շինարարության աշխատանքները, որտեղ 6.5 կմ աշխատանք է իրականացվել և երկու ընկերություններ տարբեր կողմերից են աշխատում:
Հարակից հրապարակումներ`
- 2021-2026 թթ. միջոցառումների ծրագիրը համահունչ է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի առաջ ստանձնած պարտավորություններին. Մհեր Գրիգորյան
- Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի կողմից արված երեք առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր 7 մլն դրամի մեկ անձից գնման հերթական որոշումը կկայացնի՝ անհետաձգելի համարելով դատարանի վերանորոգումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան