Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Երբ գաղափարը դառնում է իրականություն
Կոնվերս Բանկը շարունակում է ներկայացնել իր վառկառուների հաջողության պատմությունները։ Այս անգամ Բանկից պատմել են Գյումրիում գործող հեռուստաընկերության մասին։
«Ցայգ հեռուստաընկերությունը Հայաստանում հայտնի է շատերին առաջին հերթին իր որակյալ քոնթենթով:
Ցայգ ՍՊԸ տնօրեն Մարգարիտա Մինասյանի խոսքով, Հայաստանում հեռուստատեսությունը մեծ ֆինանսական հոսքեր չի կարող ապահովել, սակայն զարգացման համար մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջվում: Այդ պատճառով էլ սեփականատերերը որոշել էին Գյումրու կենտրոնում գտնվող սեփական անշարժ գույքը նորոգել, բիզնես հիմնել՝ եկամտի մի մասն ուղղելով ՀԸ զարգացմանը:
Հիմնադիր ժողովի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո վարկավորման նպատալով Կոնվերս Բանկ են դիմել. Հայտը հավանության է արժանացել: Նորոգումից հետո տարածքը վարձակալության է հանձնվել տարբեր կառույցների:
«Մենք ի սկզբանե հակված էինք աշխատելու երիտասարդության հետ: Ու ստացվեց, որ այսօր մեզ մոտ կենտրոնացած են Այ Թի ընկերություններ»,-ասում է նա՝ հավելելով, որ այսօր դիտարկում են Կոնվերս Բանկի աջակցությամբ փոքր արտադրությունների հիմնման հնարավորությունը:
Նախագիծը ֆինանսավորվել է ՎԶեԲ Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակում:
Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակ։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Մի հաջողության պատմություն. Խելացի անասնագոմ
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո
- Մի հաջողության պատմություն. Խնձորի ինտենսիվ այգի
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա