Ստացվում է, որ Նիկոլը լոխ է. Հրանտ Բագրատյան
«Գորիսից մինչև Իրանի սահման դեմարկացիան, դելիմիտացիան արդեն արված է»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ փաստելով, որ Վաղարշակ Հարությունյանը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին արձանագրություն է ստորագրել Ադրբեջանի հետ և դրանով արդեն իսկ ճանաչել է Գորիսից Կապան և Կապանից Շվանիձոր սահմանը, որի կեսն Ադրբեջանը վերացրել է Հայաստանից:
Նախկին վարչապետը պնդեց, որ այդ ճանապարհները 100 %-ով եղել են ՀՀ տարածքում, քանի որ Կարեն Դեմիրճյանի և Հենրիկ Քոչինյանի օրոք ճանապարհները կառուցելու համար Կոմունիստական գործադիր կոմիտեում տեղի են ունեցել հողահատկացումներ, որի շրջանակում Ադրբեջանը համաձայնել է, որ միայն ճանապարհից ձախ հատվածում է գտնվում իր տարածքները:
«Այս մարդը նախորդ տարի ստորագրել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ ճանապարհի ձախ և աջ կողմը Ադրբեջան է»,- ասաց Բագրատյանը:
Ըստ նրա՝ Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, քանի որ այն հնարավոր էր միայն Գորիս-Կապան ճանապարհով և պնդեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհով ծանր բեռնատարները և ավտոբուսները չեն կարող անցնել:
Բագրատյանի խոսքով՝ Իրանից բնականոն բեռնափոխադրումներ կիրականացվեն այն դեպքում, երբ կառուցվի Սիսիան-Լիճք-Ագարակ ճանապարհը, որը բաղկացած է լինելու 9 թունելից և 18 կամրջից:
Հիշեցնելով, որ մինչև 2018 թիվը նախատեսված էր այդ ծրագիրը տալ չինական մեծ կազմակերպությանը՝ նախկին վարչապետը հիշեց. «2018 թվականի մայիսի վերջին ինձ զանգեց Նիկոլն ու խնդրում էր այնպես անել, որ չինացիներին ձեռքներիցս բաց չթողնենք»:
Բագրատյանի խոսքով՝ հերթական անգամ գործին խառնվել է Տիգրան Ավինյանը և չինական 50 հոգանոց պատվիրակության 12 այցերից հետո ոչ մի արդյունք չի գրանցվել։
Նա պնդեց, որ Ավինյանը հանձնարարական ուներ ձախողել Չինաստանի հետ բոլոր ծրագրերը և, չինացիներին ասելով, որ կպատասխանի և մինչ օրս հայկական կողմից որևէ պատասխան չի տրվել:
Բանախոսը հայտարարեց, որ հետագայում Փաշինյանն էլ է անցել Ավինյանի կողմը և ձախողել չինական ծրագիրը, այն դեպքում, երբ վերջիններս ցանկանում էին այդ ճանապարհով իրենց ապրանքները հասցնել Վրաստան՝ շրջանցելով Թուրքիան:
Հայտարարելով, որ գործող իշխանությունները շրջափակում են Հայաստանը՝ Բագրատյանը ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները ստորագրում են փաստաթուղթ, որով ճանաչել է Գորիսից Իրանի սահմանը ընկած ճանապարհը, իսկ Գորիսից մինչև Սոթք հատվածի համար չեն ստորագրել ու այսօր ռազմական բախումներն այդ հատվածում են:
«Ստացվում է, որ Փաշինյանը լոխ է, այնտեղ, որտեղ պետք է Ալիևին հող տար՝ տվել է, իսկ այնտեղ, որտեղ Ալիևը պետք է ճանաչեր մեր սահմանը, փաստաթուղթ չի ստորագրել»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան