«Հրապարակ». Արդարադատության նախարարը որոշել է մամլո խոսնակ նշանակել իր կայքի խմբագրին՝ Մարիամ Մելքումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը երեկ հայտարարեց, թե ավարտում է արդարադատության նախարարությունում աշխատանքը, սակայն չի նշել, թե մոտ 10 տարի աշխատելուց հետո ինչու է հեռանում նախարարությունից: Ի՞նքն է հեռանում, թե՞ նոր նախարարը չի ցանկացել իր հետ աշխատել: Նշենք, որ լրագրողները նրա աշխատանքից, ընդհանուր առմամբ, գոհ էին։
Մենք տեղեկացանք, որ Կարեն Անդրեասյանը որոշել է Լուսինեին փոխարինել իրեն հավատարիմ կադրով և պատրաստվում է խոսնակ նշանակել իրեն և ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «Shabat.am» կայքի խմբագիր Մարիամ Մելքումյանին։ Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերին էլ նախարարի տեղակալ նշանակվեց ժամանակին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տեղակալ Երանուհի Թումանյանցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան