«Հետո ինչ, որ ասել են»․ Միշուստինը՝ Երևանի գագաթնաժողովին դիմակի չկրելու մասին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Հանդիպումից առաջ նա երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղրղզստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարների հետ։ Այնուհետև ՌԴ վարչապետը գնացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։
Իսկ Նիկոլ Փաշինյանի, այնուհետև պատվիրակությունների ղեկավարների հետ լուսանկարվելու կարճ արարողության ժամանակ Միխայիլ Միշուստինը չի հանել դիմակը, թեև մասնակիցների համար դա անհրաժեշտ չէր։
Երբ հիշեցրել են, որ պատվիրակությունների ղեկավարներին դիմակ կրելը պարտադիր չէ, Միշուստինը պատասխանել է. «Հետո ինչ, որ ասել են» ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան