Հաստատվել է «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի ծրագիրը
Հաստատվել է «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի ծրագիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Համայնքային համախմբման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։
«Այն պետք է ռեկուլտիվացված և փակված լինի մինչև 23 թվականը։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակչությանն արդեն իսկ պատճառված, պատճառվող և պատճառվելիք բնապահպանական, բարոյական, սոցիալական, տնտեսական և առողջական վնասները դրանով չեն վերանալու։
Ազդակիր այդ գյուղերի բնակիչները պետք է ստանան իրենց պատճառված վնասների պատշաճ փոխհատուցում, ինչպես նաև տվյալ բնակավայրում պետք է իրականացվեն վնասների երկարատև ազդեցության վերացմանն ուղված միջոցառումներ»,- գրել է նա։
Նշենք, որ 13,7 հա տարածքով Նահատակի պոչամբարը գտնվում է Լոռու մարզում։ Այն շահագործում է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաների մեզում մկնդեղ է հայտնաբերվել
- Նահատակի պոչամբարից շրջակա միջավայր թափանցող ծանր մետաղները, թունավոր տարրերը ի՞նչ ինտենսիվությամբ կարող են ներթափանցել մարդու մարմին
- Նահատակ պոչամբարի մոտ ապրող ընտանիքին օգնելու համար արշավ է սկսվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան