Պեսկովը Եվրոպային ուշքի գալու կոչ է արել
Մոսկվան որևէ հիբրիդային պատերազմ չի վարում: «Life.ru»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով եվրոպական ԶԼՄ-ների հրապարակումները:
«Ոչ մի հիբրիդային պատերազմ Ռուսաստանը չի վարում, մենք դա բացառում ենք: Ռուսաստանը հետաքրքրված է այն հարցում, որ վերջապես Եվրոպայում բոլորն ուշքի գան և դադարեն Ռուսաստանին մեղավոր համարել բոլոր դժբախտություններում, և հակառակը, դիմեն այս պահին Եվրոպային խեղդող խնդիրների սկզբնաղբյուրներին»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եվրոպական մամուլում վերջերս շատ հրապարակումներ են ի հայտ եկել այդ հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին