Պուտինը կարգադրել է ՌԴ քաղաքացիներին տարհանել Աֆղանստանից, կան նաև տեղափոխվող ՀՀ քաղաքացիներ
ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ներկա պահին երեք Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ հումանիտար օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և իրականացնում են տարհանվող քաղաքացիների տեղավորումը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Աֆղանստանի մայրաքաղաք է ուղարկվել 108 տոննա հումանիտար օգնություն:
Գերատեսչությունից հավելել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի տարհանվում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր օդանավում գտնվում են բժշկա-սանիտարական հաշվարկներ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով:
Նախորդ զանգվածային տարհանումն իրականացվել է օգոստոսին: Այն ժամանակ ռուս զինվորականները հայրենիք էին տեղափոխել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 400 քաղաքացու:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանի իշխանությունները ձերբակալել են կանանց վաճառքի մեջ կասկածվողին
- Թալիբների իշխանության գալուց հետո առաջին զբոսաշրջիկներն Աֆղանստան են այցելել
- Սովահար աֆղանցի ընտանիքը վաճառել է նորածնին 500դոլարով
- Քաբուլում սովից մահացել է ութ աֆղան երեխա
- Աֆղանստանում հարձակումների հետևանքով հինգ մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան