Երևի պատերա՞զմ վերսկսենք. Վահան Քերոբյան
«Ֆինանսների նախարարությունն իր հաշվարկներն անելիս փորձում է լինել հնարավորինս խոհեմ և դիտարկել հնարավորինս ռեալիստական և մի քիչ էլ հոռետեսական սցենարները»,-պատասխանելով երկնիշ տնտեսական աճ ապահովելու խոստումների և ֆինանսների նախախար Տիգրան Խաչատրյանի հայտարարած 6 % ակնկալվող աճի հակադրության մասին լրագրողի հարցին՝ հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարն առաջարկեց սպասել մինչև տարվա վերջ։
Լրագրողի հարցին, որ եթե Տիգրան Խաչատրյանի տվյալը ճիշտ լինի, և նախանշված տնտեսական աճ չլինի, էկոնոմիկայի նախարարը հրաժարական կտա՞, Քերոբյանն ասաց, որ արդեն 10 անգամ պատասխանել է այդ հարցին։
«Առաջին երեք եռամսյակների տվյալներով 1,5 % տնտեսական անկում կա գյուղատնտեսության մեջ»,-պատասխանելով գյուղատնտեսության վիճակին վերաբերող հարցին՝ ասաց նախարարը:
Քերոբյանը վստահեցրեց, որ Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական բավականին խոշոր ընկերությունների խմբի կողմից ներդրումներ կատարելու մասին։
Լրագրողներից մեկը հարցրեց, թե հայրենասեր հայը կարո՞ղ է ասել, որ հայկական ճանապարհները Ադրբեջանին են պատկանում:
Քերոբյանը հետաքրքրվելով, թե կասկածելի՞ է իր հայրենասիրութունը՝ և շեշտելով, որ մեկ տարի առաջ եղել է Հադրութում՝ ասաց․ «Գոյություն ունեն քարտեզներ, դրանցում գոյություն ունեն սահմաններ, և առաջիկա դելիմիտացիան ու դեմարկացիան տեղի են ունենալու այն քարտեզների հիման վրա, որոնք գործել են, օրինակ, 1988-ին»։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ադրբեջանցիներն ինչո՞ւ են մինչև դելիմիտացիան ու դեմարկացիան փակում ճանապարհները՝ Քերոբյանն ասաց․ «Երևի պատերա՞զմ վերսկսենք»։