Վրաստանում մեկնարկել են «Maple Arch-2021» զորավարժությունները` թուրք ուժայինների մասնակցությամբ
Նոյեմբերի 18-ին Վրաստանում մեկնարկել են Maple Arch-2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Թուրքիայի, Լիտվայի, Լեհաստանի, Կանադայի և Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի համատեղելիության բարձրացումն է, պաշտպանության ոլորտում կապերի խորացումը, խաղաղապահ գործողությունների պլանավորման և իրականացման գործում ՆԱՏՕ-ի չափանիշներին էլ ավելի մոտեցումը ու արդյունավետ որոշումներ կայացնելու հմտությունների կիրառումը։
Զորավարժությունները ընթանում են Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների և գնահատման համատեղ կենտրոնում (JTEC) և կտևեն 14 օր։
Նշվում է, որ Maple Arch-ն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում։ Վրաստանը այս զորավարժություններին մասնակցում է 2018 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին