Քովիդից մահացել է Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածվողներից մեկը
Հայիթիի նախագահ Յովենել Մոիզեի սպանության մեջ կասկածվողներից մեկը մահացել է COVID-19-ի հետևանքով: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Պորտալի տվյալներով՝ կասկածյալ Գիլբերտ Դրագոնը կալանքի տակ է եղել, երբ զգացել է, որ վիճակը վատանում է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել շնչառության վատացման նշաններով։ Չորեքշաբթի օրը Դրագոնը մահացել է կորոնավիրուսի պատճառով։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Պիեռ Ռենե Ֆրանսուան հաստատել է ձերբակալվածի մահը, նշում է պարբերականը։
Իրավապահները հայտնել են, որ -ի Դրագոնի մոտ հայտնաբերել են մի քանի ատրճանակ, երկու զրահաբաճկոն, նռնակներ, AR-15 կիսաավտոմատ ինքնաձիգ և զինամթերք, և մեկ թուր։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի