2023 թվականին Հայաստանը կունենա Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ
Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ» միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում մեկնարկում է Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
«Ծրագրի շրջանակում վերապատրաստվող բժշկական թիմը համապատասխան որակավորում կստանա 2023թ.-ին:
Արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դմիտրիե Տոդորովիչը, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Հանդիպմանը քննարկվել են Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծմանը վերաբերող հարցեր՝ հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը, շահագրգիռ կողմերի գործառույթներն ու պարտականությունները:
Միջոցառման ավարտին Հայաստանում Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի հայեցակարգի ձևավորումը հաստատվել է հուշագրի կնքմամբ»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան