Դատարանը կասեցրել է Պետրոսյանին ուղղված բողոքի քննությունը
Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել վերանայել դերասանուհի Ելենա Ստեպանենկոյի բողոքը Եվգենի Պետրոսյանից ամուսնալուծվելու գործընթացի շրջանակում համատեղ ունեցվածքի բաժանման հարցով դատավճռի մասին, որը կայացվել է 2021 թվականի հունիսի 10-ին:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ դատարանից հայտնել են, որ բողոքի հարցով վարույթը կասեցվել է գործով փորձաքննության նշանակման պատճառով:
«Վերաքննիչ ատյանը որոշում է կայացրել դադարեցնել գործի վարույթը՝ գնահատման փորձաքննություն իրականացնելու համար»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
2018 թվականի նոյեմբերի 16-ին դատարանը պաշտոնապես չեղյալ է հայտարարել Ստեպանենկոյի և Պետրոսյանի ամուսնությունը: Արտիստների ունեցվածքը հավասար կիսվել է երկուսի միջև: Ապահարզանի գործընթացի սկզբում Ստեպանենկոն պահանջում էր գանձել կարողության կեսը, որը գնահատվում է 1.5 մլրդ ռուբլի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան