«Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունը հստակ վիճակագրություն չունի՞ կորոնավիրուսի հետևանքով մահերի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը մինչև օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետևանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վիճակագրությունն ինչու արդյոք մինչ օրս հասանելի չէ։ Ի պատասխան՝ տիկին նախարարը նշեց. «Քանի որ «Արմեդ» համակարգը փուլերով է ներդրվել, ապա այս պահին սինքրոնիզացիան ընթացքի մեջ է։ Այս մասով աշխատող աշխատանքային խումբ ունենք, առաջիկայում լրացուցիչ հաղորդագրություն կտրամադրենք»։
Հիշեցնենք, որ նույնաբովանդակ հարց մոտ մեկ ամիս առաջ նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել՝ հետաքրքրվելով, թե ինչու են տարբերվում ԱՎԾ-ի ու Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի՝ մահվան մասին տվյալները. շուրջ 700 մարդ կորել է ցուցակներում։ Նախարարի պատասխանը նորից նույնն էր եղել, թե ստեղծվել է հանձնաժողով, որ ստուգում է երկու կառույցների ներկայացրած տվյալները։ «Արդյունքների մասին հրապարակում կլինի»,- մեկ ամիս առաջ ասել էր նա։
Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերևս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն ավելի քան մեկ ամիս որևէ մեկի համար տեսանելի չէ։ Պարզ է նաև, որ գործադրի անդամներն իրենց վերահսկողների՝ պատգամավորների ուշադրության կենտրոնում հայտնվելուց ու կոնկրետ, հասցեական «մեսիջ» ստանալուց հետո օր առաջ առկա խնդիրը, հարցը կամ քննադատությունը հարթելու, տեղը գցելու համար տեսանելի քայլեր չեն ձեռնարկում։
Ու ստացվում է, որ մինչև այսօր մեզ հրամցված վիճակագրությունը, թե օրը քանի մարդ է մահացել կորոնավարակից, իրականում սխալ թվեր են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին