Որդու համեստ նվերը 100 հազար դոլար է բերել մորը
Ամերիկյան Միսսուրի նահանգի Քալոուեյ շրջանի բնակչուհին հարստացել է որդուց ստացած համեստ նվերի՝ վիճակախաղի տոմսի շնորհիվ, որը նրան բերել է 100 հազար դոլար մրցանակ։ Այս մասին հայտնում է «ԼԵՆՏԱ»-ն՝ վկայակոչելով UPI լրատվական գործակալությանը։
Ամերիկուհին պատմել է, որ իր որդին սիրում է խաղային ավտոմատներ։ Նա մորը տվել է Skee-Ball խաղի ակնթարթային վիճակախաղի տոմս։
Skee-Ball-ը բոուլինգի և բիլիարդի խառնուրդ է։ Խաղացողը պետք է գնդակը անցքերի մեջ հարվածի:
Կինը տոմսից մաքրել է պաշտպանիչ շերտը և պարզել, որ շահել է 100 հազար դոլար։
«Սկզբում նա ինձ չհավատաց։ Տղաս շատ հուզված է իմ հաղթանակով»,- ասել է հաղթողը որդու արձագանքի մասին։
Ստացված գումարով ամերիկուհին ծրագրում է որդու համար նոր բեռնատար գնել ու ճամփորդության գնալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան