«Հայրենիք»-ի թեկնածուի խոստումը. Լեռնադահուկային նոր համալիր Մայմեխի լանջին
Դեկտեմբերի 5-ին Վանաձորի քաղաքապետի ընտրություններում «Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորղ Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախընտրական խոստումներ՝ մանրամասնելով, ինչ ծրագրեր են իրականացնելու, եթե հաղթեն ընտրություններում։
«Կառուցելու ենք մեծ ճոպանուղի Թթու ջրից դեպի Մայմեխ սարի ստորոտի ուղղությամբ։ Այդ ծրագրի իրականացման համար ներդնելու ենք 2,5 մլն դոլար։ Այն համայնքի համար կապահովի լրացուցիչ 500 աշխատատեղ։
Վանաձորի արդյունաբերական նախկին գիգանտների տարածքում կառուցելու ենք հյուրանոցային մեգահամալիր՝ բարձրակարգ հանգստի և ժամանցի բոլոր հնարավորություններով։
Մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ վերականգնելու ենք Վանաձորի հայտնի մանկական ճամբարները, օժանդակելու ենք նոր հյուրանոցային համալիրների կառուցմանը։
Կառուցելու ենք լեռնադահուկային նոր համալիր Մայմեխի լանջին։ Մշակելու ենք տուրիստական նոր երթուղիներ, զարգացնելու ենք էկո, ագրո և վրանային տուրիզմը, ալպինիզմը, ռաֆթինգը և էքստրեմալ տուրիզմի այլ ուղղությունները։
Վանաձորի նոր տուրիստական բրենդի և գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացնելու ենք լայնածավալ տեղեկատվական արշավներ՝ ինֆո-կենտրոնի գործարկման միջոցով։ Քաղաքի պատմության, մարզի հոգևոր-մշակութային ժառանգության և տուրիստական հիմնական ուղղությունների վերաբերյալ տպագրելու ենք եռալեզու հանդեսներ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Լոռու մարզկենտրոն Վանաձորում մասնակցում է 10 քաղաքական ուժ։ Այստեղ ընտրական ցուցակներ են առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» Հայաստանի կոմունիստական, «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Ալյանս», «Հայրենիք», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական, «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն ու «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք»-ի թեկնածուն խոստանում է Վանաձորը դարձնել զբոսաշրջային քաղաք
- Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի տասը քաղաքական ուժ
- «Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հրանտ Այվազյանին
- ՔՊ-ական թեկնածուներ՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունների համար
- «Հրապարակ». Վանաձորում թեժ ընտրապայքար է սպասվում. Ո՞վ է լինելու իշխանությունների թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին