ԱՄՆ-ում կովիդի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը կթույլատրվի ողջ չափահաս բնակչությանը
Նոյեմբերի 19-ին ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությանն առընթեր Սննդամթերքի և դեղերի վարչությունը նախատեսում է թույլատրել COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը երկրի ամբողջ մեծահասակների շրջանում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նշվում է, որ այս որոշումը միլիոնավոր ամերիկացիների համար հասանելի կդարձնի վերապատվաստումը, ինչը հատկապես կարևոր է ձմեռային արձակուրդների նախաշեմին։
Կօգտագործվի Pfizer, BioNTech-ից, ինչպես նաև Moderna-ի պատվաստանյութերը:
Ավելի վաղ ամերիկյան Pfizer ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան ասել էր, որ կորոնավիրուսային վարակի դեմ վերապատվաստում պետք է կատարվի մոտավորապես ամեն տարի։ Նա նշել է, որ անհրաժեշտ է վեց ամիսը մեկ գնահատել այն մարդկանց վիճակը, ովքեր ստացել են խթանիչ պատվաստանյութ, որպեսզի հասկանան, թե երբ կնվազի նրանց պաշտպանվածության մակարդակը, և նրանք պատվաստանյութի նոր չափաբաժնի կարիք կունենան։