ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 122 մլն դոլար
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ նոյեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ։
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 122,441,881 ԱՄՆ դոլար 474.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119,866,604 ԱՄՆ դոլար 477.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 16,550,791 եվրո 538.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 25,890,364 եվրո 544.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,528,066,634 ՌԴ ռուբլի 6.52
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,523,267,258 ՌԴ ռուբլի 6.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 27,000,000 ՌԴ ռուբլու առք և վաճառք 6.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 63.1 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 126,381,015 մլն դոլար
- ԿԲ-ն ներբանկային շուկայում գործարքների մասին տվյալներ է հրապարակել
- ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների վերաբերյալ
- ԿԲ. Մեկ շաբաթում ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 124 մլն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում