«Հրապարակ». Մասիսում մարզպետը քննություն է տալու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը գերկենտրոնացել է Մասիսի ընտրությունների վրա, նա անգամ համակիրներին է շանտաժի ենթարկում։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ ՔՊ ցուցակում ընդգրկված գործող համայնքապետերից յուրաքանչյուրին մարզպետն առանձին-առանձին հրավիրում է իր մոտ և սպառնալից զրույցներ վարում «նախկին մեղքերի» թեմայով։ Ասում է, թե լավ գիտեն` ով ինչ է արել, ու բացահայտ սպառնում է, որ վատ արդյունքների դեպքում դրանք քրեական գործերի տեսք կստանան։
Նշենք, որ Մասիս համայնքին խոշորացման արդյունքում 27 համայնք է միավորվել, և ՔՊ ցուցակում են ընդգրկվել Նորամարգ, Սիս, Դարակերտ, Արգավանդ, Դարբնիկ, Խաչփար, Հովտաշատ, Նիզամի, Նորաբաց, Սայաթ-Նովա, Արբաթ, Գեղանիստ, Արևաբույր համայնքների գործող ղեկավարները, ինչպես նաև որոշ համայնքապետարանների աշխատակիցներ, համայնքապետերի տեղակալներ։
ՔՊ ցուցակը Մասիսում գլխավորում է Սայեն Հայրապետյանը՝ մասիսցի Սայադը, որը մարզպետ Թևոնյանի ընկերն է։ Թևոնյանը Սայադի պատճառով ամիսներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ ՔՊ-ում դեմ էին, որ Սայադը գլխավորի ցուցակը, բայց մարզպետը հաղթեց և հետ վերցրեց դիմումը, ու, ըստ էության, այս ընտրությունները քննություն են լինելու նախևառաջ իր համար։
Նախօրեին Հայրապետյանին կառավարությունը Մասիսի համայնքապետի ԺՊ է նշանակել: Սակայն ԸՕ-ի խախտում է տեղի ունեցել` համայնքի գործող ղեկավարները քարոզարշավի ժամանակ արձակուրդ են վերցնում, ինչը պահանջում է օրենքը, որպեսզի վարչական լծակները չօգտագործեն, իսկ Սայադին թեկնածու են առաջադրել և ԺՊ նշանակել քարոզարշավի ամենաթեժ պահին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին