Լավրովը հայտնում է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում կկայանա
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում կկայանա, սակայն դրա համար կողմերի համաձայնությունն է անհրաժեշտ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման համոզմունք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դուք ասացիք, որ, ըստ Կրեմլի մեկնաբանության, առաջիկա հնարավոր եռակողմ հանդիպման համար կոնսենսուս է անհրաժեշտ: Կարող եմ հաստատել, որպեսզի կոնսենսուս լինի, պետք է բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն դրան: Ես վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա»,-ասել է նա ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը որոշակի փուլում անհրաժեշտ կլինի
- Պեսկով․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ շփումներ չեն նախատեսվում
- Պեսկով. Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպում է նախապատրաստվում, բայց ստույգ պայմանավորվածություններ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա