Վրաստանը հրաժարվում է մասնակցել 3+3 ձևաչափին
«Թբիլիսին չի մասնակցելու Հարավային Կովկասում իրադրության կարգավորման համար առաջարկվող «վեցի պլատֆորմ» նախաձեռնությանը Ռուաստանի հետ։ Այս մասին խորհրդարանում հայտնել է այդ երկրի Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին։ Նա հայտարարել է, որ երկրի դիրքորոշման մասին տեղեկացրել է Բաքվին ու Անկարային։
«Մենք Ռուսաստանի հետ աշխարհքաղաքական նախագծի չենք մասնակցելու»,-ասել է վրացի նախարարը՝ ավելացնելով, որ հարևանների հետ հավասարակշռված հարաբերությունները Վրաստանի առաջնահերթություններից են։
Հիշեցնենք, որ 3+3 ձևաչափը նախատեսում է Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու դրանց ազդեցիկ հարևանների՝ Թուրիքայի, Ռուսաստանի, Իրանի մասնակցությամբ համագործակցություն։ Նախաձեռնության հիմնական նպատակն էր լինելու Հարավային Կովասում տնտեսական ու հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան՝ «3+3» ձևաչափի և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին
- «3+3» ձևաչափը չի կարող աշխատել, երկրների շահերը բոլորովին հակադարձ բևեռներում են. Իսկանդարյան
- Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ, 3+3-ը միայն մեկն է. ԱԳ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան