ՔՊ-ականները հայտարարեցին զրոյական կետից նոր բանակցություններին համաձայնություն տալու մասին
«Դուք «Ազգ» թերթից եք, չէ՞։ Ես պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն են»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ի պատասխան լրագրողի հարցին հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։
Նրա հայտարարությունը զարմացրեց նաև կողքը նստած գործընկերներին՝ Արթուր Հովհաննիսյանին ու Էդուարդ Աղաջանյանին, որոնք նայեցին Քոչարյանի դեմքին։
«Անուն-ազգանունս եմ տրամադրում ձեզ»,- ներկայանալն այսպես հիմնավորեց Քոչարյանը։
Լրագրողը հարցրել էր. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին տեղեկացրեց, որ սահմանազատման փուլի նախապատրաստման վերաբերյալ առաջարկներ են ստացվել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ 20 ժամ անցել է այդ հայտարարությունից, ենթադրում եմ, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահը գոնե տեղյակ կլինի, թե ինչ բովանդակությամբ աշխատանքներ են դրանք, կամ եթե չի ուզում խոսել բովանդակության մասին, գոնե մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչի մասին է խոսքը»։
Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասաց՝ որոշ չափով տեղեկացված .
«Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին։ Եվ Հայաստանi Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը այդ աշխատանքերի սկզբին մասնակցելու համար»։
Աղաջանյանն էլ ավելացրեց, որ համաձայնության մասին գրավոր ծանուցվել է ռուսական կողմին, երբ տեխնիկական հարցերի շուրջ ձեռք բերվի համաձայնություն, Հայաստանը պատրաստ է ձևավորել հանձնաժողով ու անցնել բուն աշխատանքներին։
Հիշեցնենք, որ գործադիրի երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«2021թ. մայիսից ի վեր Հայստանի և Ադրբեջանի սահամանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ»։
Նա նաև ասել էր, որ ԱԺ-ում իր հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին