Ֆիլիպինների իշխանությունները թույլ են տալիս պատվաստված զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր
Ֆիլիպինների իշխանությունները հաստատել են COVID-19-ի դեմ պատվաստված զբոսաշրջիկների մուտքի թույլտվությունը։ Ինչպես փոխացնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, այս մասին հայտնել է երկրի զբոսաշրջության նախարարությունը։
«Զբոսաշրջության նախարարության խնդրանքով, ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման միջգերատեսչական աշխատանքային խումբը (IATF-EID) ընդհանուր առմամբ հաստատել է «Կանաչ ցուցակի» երկրներից ամբողջությամբ պատվաստված զբոսաշրջիկների մուտքը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Այն հստակեցնում է, որ «Կանաչ ցուցակի» երկրների քաղաքացիների մուտքի թույլտվությունը հիմնված է լինելու խիստ պայմանների վրա։ Այս երկրների զբոսաշրջիկները պետք է ամբողջությամբ պատվաստվեն Ֆիլիպինների կարգավորող մարմնի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատված դեղամիջոցներով:
Ներկայումս Ֆիլիպիններում թույլատրված է COVID-19-ի դեմ 9 պատվաստանյութ՝ Pfizer-BioNTech, Oxford-AstraZeneca, Sinovac, Sputnik V, Janssen, Covaxin, Moderna, Sinopharm և Sputnik Light:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան