Եգիպտացի հնագետները կարծում են, որ հայտնաբերել են Արևի հնագույն տաճարի ավերակները
Եգիպտացի հնագետները ենթադրում են, որ հայտնաբերել են Արևի հին տաճարի ավերակներ, որը թվագրվում է մ.թ.ա. 25-րդ դարով: Մասնագետները կարծում են, որ սա վեց նմանատիպ տաճարներից մեկն է, որոնք կառուցվել են Հին թագավորության ժամանակաշրջանում՝ որպես արևի աստծո՝ Ռայի սրբավայրեր:
artguide.com-ը գրում է, որ առայժմ միայն երկու նմանատիպ կառույց է հայտնաբերվել։ Կառույցը հայտնաբերվել է Աբու Գորաբի մեկ այլ տաճարի տակ՝ Կահիրեից մոտ 19 կմ հարավ։ Նոր տաճարը կառուցվել է մ.թ.ա. 2400-2379 թվականներին Նիուսերա փարավոնի օրոք: Տաճարից մնացել են մի քանի սյուներ և կրաքարից կառուցված մուտքի մոնումենտալ կառույց։
Հնագետները նաև հայտնաբերել են փարավոնների անուններով կնիքներ և գարեջրի համար նախատեսված տասնյակ անոթներ։ Որոշ անոթներ թվագրվում են մ.թ.ա XXV դարի կեսերին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները