ԱՄՆ սենատոր Մենենդեսը կոչ է անում ընդունել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու իր առաջարկը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Թվիթեր»-ի էջի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մտահոգիչ է համարել հաղորդագրությունները նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետևանքով հայ զինծառայողների զոհվելու և գերեվարվելու մասին լուրը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը օգնում է հնարավոր դարձնել էթնիկ հայերի դեմ ուղղված հրեշավոր գործողությունները: «Ժամանակն է ընդունել իմ առաջարկած փոփոխությունն այդ օգնությունը դադարեցնելու մասին»,- նշել է Մենենդեսը:
«Հարկ է նշել, որ սա հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսականի դիտարկումներն են ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մինչդեռ պետդեպարտամենտի և պետքարտուղարի տեսակետը հետևյալն է.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր անունից կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վերջին լարվածության հետ կապված.
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ինտենսիվ մարտերի մասին լուրերի կապակց ությամբ։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել՝ բոլոր չկարգավորված խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանների դեմարկացիան։
Ինչպես նշվում է նոյեմբերի 15-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերին բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում տալու անհրաժեշտությունը»,- գրում է «Ամերիկայի ձայնը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադամ Շիֆֆ. ԱՄՆ-ն պետք է անի հնարավորինը Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի զսպման համար
- Բլինկեն. Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը
- Վերսկսել առարկայական բանակցությունները. ԱՄՆՊետդեպ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան