![](https://panorama.am/news_images/868/2601191_1/safh.thumb.jpg)
Apple-ը կներկայացնի առաջին ինքնագնաց մեքենան
Apple ընկերությունը մտադիր է սեփական ինքնագնաց ավտոմեքենան թողարկել 1-2 երկու տարի ավելի շուտ, քան սկզբնապես նախատեսում էր:
Այս մասին հաղորդում է «Bloomberg» գործակալությունը, վկայակոչելով ընկերության աղբյուրներին։
Ամբողջովին ինքնագնաց ավտոմեքենայի թողարկումը ծրագրում են կյանքի կոչել 2025 թվականին:
Գործակալության տվյալներով՝ տարեսկզբին ամերիկյան տեխնոլոգիական հսկան նախատեսում էր սեփական մեքենան ներկայացնել 5-7 տարուց, սակայն ներկա պահին ընկերության ներսում փորձում են արագացնել իրականացվող աշխատանքները:
Մի շարք մասնագետներ դա «հավակնոտ առաջադրանք» են անվանել: Իսկ եթե դա չհաջողվի ժամանակին կատարել, ընկերությունը ստիպված կլինի հետաձգել մեքենայի թողարկումը կամ առավել հեշտ տեխնոլոգիայով մեքենայի վաճառք սկսել: Ընկերության նախատեսած «կատարյալ» տարբերակով մեքենան պետք է ոչ ղեկանիվ ունենա, ոչ ոտնակներ:
Հարակից հրապարակումներ`
- Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունն՝ առաջ անցնելով Apple-ից
- Apple-ը հայտնում է չորրորդ եռամսյակի ռեկորդային եկամուտների մասին
- Apple-ը նոր նոութբուքերի համար անձեռոցիկներ է առաջարկում
- Apple- ը կարող է միլիոններով կրճատել iPhone 13-ի արտադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)