Հայաստանում դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները պետք է շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն
Հայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի պահանջ՝ չպատվաստված քաղաքացին պետք է 7 օրը մեկ ՊՌՇ թեստի պատասխան ներկայացնի գործատուին: Panorama.am-ը տեղեկացավ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից գործում է 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնելու պահանջ։
Հ.Խաչատրյանը չբացառեց, որ առաջիկայում այլ սահմանափակումներ ևս կմտցվեն։ Մասնավորապես, ըստ նրա, հանրային վայրեր ՊՇՌ թեստի պատասխանով կամ պատավաստման QR կոդով մուտք գործելու պահանջ։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստերը առաջարկում ենք ներկայացվեն 7-օրը մեկ. Անահիտ Ավանեսյան
- Դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կբուժվեն իրենց միջոցների հաշվին. Ռոմելլա Աբովյան
- «Եթե ձեր նպատակը ոչ թե մարդուց 15 000 դրամ պոկելն է, այլ մարդու կյանքը, ինչո՞ւ եք մարդկանց առանց թեստի թողնում մուտք գործել ՀՀ»
- Չի բացառվում`այլ սահմանափակումներ և նաև թեստի պահանջի ժամանակահատված քննարկվի. ԱՆ ներկայացուցիչ
- Մեկը մյուսին ինչո՞վ է խանգարում, մի հատ էլ հանձնի. Փոխնախարարը՝ հոկտեմբերի 14-ից ՊՇՌ թեստեր ներկայացնելու մասին
- ԱՆ. Թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից