19.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արցախում մեկ օրում արձանագրվել է 3 մահվան դեպք: 74-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երիկամների սուր անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն:
73-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն:
92-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 90% ախտահարում, սեպտիկ շոկ:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 999 քաղաքացու հետազոտություն, որից 3402-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 18.11.2021. Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 17.11.2021. Արցախում կորոնավիրուսի 91 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 16.11.2021. Արցախում կորոնավիրուսի 33 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է
- 12.11.2021. Արցախում կորոնավիրուսի 80 նոր դեպք է գրանցվել
- 10.11.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան