Բժիշկ. Սաակաշվիլու վիճակը ծայրահեղ ծանր է
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը վկայակոչելով «Էմպաթիա» ՀԿ-ի բժիշկներին, որոնք այլընտրանքային խումբ են կազմել գնահատելու Սաակաշվիլու առողջական վիճակը։
Նրանք նշել են, որ քաղաքական գործչի մոտ սկսել են հիշողության, նյարդային խանգարումներ, անհապաղ բուժում է պետք, որն անհասանելի է Գլդանսկի բանտի հիվանդանոցում։
Հացադուլի 49-րդ օրը Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը, ապա տեղափոխվել բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
«Վիճակը ծայրահեղ ծանր է, նրան անհրաժեշտ է տեղափոխել բազմապրոֆիլ կլինիկա»,- ասել է «Էմպաթիա» ՀԿ-ի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին Սաակաշվիլուն այցից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլին քննադատել է Սաակաշվիլիի բանտային տեսանյութերի հրապարակումը
- Զելենսկի․ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն
- Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը
- Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցում իր գործով դատավարությանը
- Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես են իրեն տեղափոխել բանտից
- Սաակաշվիլին հոսպիտալացվել է
- Վրաստանի պետական անվտանգության ծառայություն․ Սաակաշվիլին հեղաշրջում է ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին