Քասախ համայնքում բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Կոտայքի մարզի Քասախ համայնքում բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ։
Համայնքապետարանի դուռը փակ է և այնտեղ ոստիկան ուժեր են բերվել։
Բողոքի ակցիային մասնակից քաղաքացիներից մեկն իրենց պահանջը հետևյալ կերպ ձևակերպեց․
«Գործող մարզպետի կողմից եղել է օրենքին հակասող որոշում և ըստ իս, մարզպետը խտրականություն է դրսևորել ՝ այստեղ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ՔՊ-ականի։ Դրանով նա խախտեղ է և աշխատանքային օրենսգիրքը , և ՏԻՄ, ընտրական օրենսգիրքը։ Ես զարմանում եմ վաղը մյուս օրը մարզպետը ոնց է այս ամենի տակից դուրս գալու։ Օրինակ՝ ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածում հստակ նշված է , որ գյուղական համայնքներում նշանակում անում է մարզպետը , քաղաքայինում ՝ վարչապետը։ Բաց հաշվի չեն առել հոդվածի 2․1 կետը, որով ասվում է եթե մեկ ամիս և ավելի ժամկետի դեպքում, եթե պաշտոնական պարտականությունները չեն կատարվում, այդ դեպքում մարզպետը կարող է նշանակում անել»։
Բնակչի խոսքով՝ նախկին համայնքապետի կավանավորումը քաղաքական հետապնդում է։Նշենք, որ համայնքի ղեկավարը մի քանի շաբաթ առաջ կալանավորվել է:
«Եթե ցանկանում էր պարոն Մանուկյանի սենյակը մտնել, որը երեսուն տարի ղեկավարել է, ապա թող ասեր, ես իր համար էքսկուրսիա կկազմակերպեի։ Դուռը ջարդելու կարիք չկար։ Իմ համար տարրական կրթություն ունեցող մարդու հետ աշխատելը շատ վիրավորական է։ Ես գիտությունների թեկնածում եմ և ինձ համար վիրավորական է «Ա» ու «Բ» չտարբերող մարդու հետ աշխատելը»,- ասաց մեկ այլ բողոքող կին, որը նաև համայնքապետարանի աշխատակից է։
Ժամանակի սղության պատճառով բողոքավորները դատարան չեն պատրաստվում դիմել, փոխարենը նշում են՝ իրենք թող դիմեն դատարան։ Նրանք իրենց իրավունքների պաշտպանությունը տեսնում է բողոքի ակցիաներ իրականացնելով։
«Մեր սենյակներին ոչ ոք իրավունք չունի ձեռք տալու։ Կա ֆինանսական, քաղաքաշինական ընդհանուր բաժին, մեկ փաստաթուղթ կորելու դեպքում հայտարարություն եմ անելու»,- հայտարարեց աշխատակիցը։
Ցույցն ավարտվեց, աշխատակիցներից հայտնեցին, որ առաջիկա օրեը ոչ աշխատանքային են, իսկ երկուշաբթի օրը կքննարկեն և տեղյակ կպահեն հետագա գործողությունների մասին։
Մանրամասները ՝ տեսանյութում։