ՊՆ-ն արձագանքեց մայորից բարձր կոչում ունեցողներին թեժ կետեր բարձրանալու արգելքի լուրին
Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով «Հրապարակ»-ի տեղեկատվությանը, գրում է.
«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»: Այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ:
Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչպե՞ս կարելի է որակել փորձառու բարձրաստիճան զինվորականների` դիրքեր բարձրանալու արգելքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին