Կոլորադոյում քննում են դպրոցում էրոտիկ սելֆիներ փոխանակելու գործը
ԱՄՆ Կոլորադո նահանգի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ կապված Կակոն քաղաքի դպրոցում էրոտիկ սելֆիների շրջանառության հետ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ինչպես պարզվել է, արդեն մի քանի տարի դպրոցականները զբաղվում են մերկ կամ կիսամերկ լուսանկարներ փոխանակելով: Լուսանկարները նաև դրվում են սոցցանցեր, ընդ որում նման բաներ անող աշակերտներից ոմանք ընդամենը 12 տարեկան են: Հատկապես տարածված են դպրոցի ֆուտբոլի թիմի լուսանկարները:
Քանի որ գործում անչափահասներ են խառնված, ոստիկանությունը պետք է քննի իրավիճակը: Հիմա ոստիկանությունը ճշտում է, արդյոք մեծահասակները ևս խառնված են այս գործին: